Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին հավելումներ կտրվեն. «Ժողովուրդ»
![]() 220 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին կտրամադրվեն հավելումներ։ Թերթը տեղեկացել է, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Տեղեկացնենք, որ հավելումները կտրամադրվեն՝ գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով. սա՝ պաշտոնապես: Ի դեպ, հավելումներ կստանան նաև Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առանձին դատավորներ: Թերթը տեղեկացել է, որ հավելումները Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, իսկ Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ պաշտոնային դրույքաչափի 60%-ը: Ավելին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացվել է առաջարկություն, ըստ որի՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին վճարել հավելումներ՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
