ԱԺ միջադեպի գործը՝ նախկինի ճակատագրին. «Ժողովուրդ»
![]() 200 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ի«նչպես հայտնի է, Աժ միջադեպի գործը ուղարկվել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերի նախապատրաստման երրորդ օրը լրացել է, և դեռևս ԱԱԾ-ում հստակություն չկա՝ հարուցել քրեական գործ, թե ոչ։ Իսկ ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ։ Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքի պագամավորների օգնականները կոնկրետ անուններ չեն տալիս, թե ով է իրենց հարվածել, ավելին՝ ասում են, որ իրենց ծեծող չկա ու չի էլ լինի: Տեղեկացանք, որ միջադեպի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը կոնկրետ հրաժարվել է բացատրություն տալ: Իսկ, ահա, ԱԺ պատգամավորները, որոնք եղել են ծեծկռտուքի կիզակետում, հայտնել են, թե իրենք չեն ծեծել ոչ մեկի, լսել են ձայներ ու տեսել են՝ օգնականներն են կռիվ անում: Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այս դեպքով կհետևի ՀՔԾ-ի օրինակին, քրեական գործ չի հարուցի կամ էլ հարուցելու դեպքում կկարճի, ինչպես եղավ այս տարի՝ օգոստոսի 24-ին եւ 25-ին, ԱԺ դահլիճում մյուս միջադեպերի դեպքում, երբ ակնհայտ էր, ու կային բազաթիվ տեսաձայնագրություններ, թե ով ում քանի անգամ է հարվածում, բայց այդպես էլ քրեական գործ չհարուցվեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
