Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչո՞ւ նախկիններն այդպես էլ չսիրվեցին». Կարեն Հեքիմյան

«Ինչո՞ւ նախկիններն այդպես էլ չսիրվեցին». Կարեն Հեքիմյան
604
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 23:24

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ նախկիններն այդպես էլ չսիրվեցին:
Ինչո՞ւ, նույնիսկ այսօրվա խայտառակ ռեժիմի առկայության պայմաններում, նախկիններին չեն ընտրում:
Որտեղի՞ց և ինչպե՞ս են ժեխերը ստանում փաստական գաղափարախոսական աջակցություն:
Ինչո՞ւ, օրինակ՝ ես և ինձ նման շատ քաղաքացիներ, տրամաբանությանը հակառակ, չենք մասնակցում համապետական ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում, նախկիններին չենք ընտրում:
Ուրեմն, Շենգավիթում մանկապատանեկան մարզադպրոց կա: Դպրոցի բակային տարածքի շուրջ 1/4-ը զավթված է՝ Շենգավիթի նախկին թաղապետ Սարգսյան Արմենը շքեղ առանձնատուն է կառուցել: Երեխաներից զավթված տարածքում: Երեխաների հաշվին: Մի կողմ դնենք, թե ինչ միջոցներով է կառուցված առանձնատունը: Ամենախայտառակն այն է, որ այն կառուցված է երեխաներին հատկացված տարածքի շուրջ 1/4-ի վրա: Լավ, էլ տեղ չկա՞ր: Լավ, երեխաների հաշվի՞ն:
Հենց այսօրինակ արարքների համար է, որ ես, տրամաբանությանը հակառակ, նախընտրում եմ չմասնակցել ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում, ոչ նախկիններին եմ ընտրում, ոչ էլ ներկաներին»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան