Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սա ցույց է տալիս, որ նա թքած ունի երկրի վիճակի վրա». Ավետիք Իշխանյան

«Սա ցույց է տալիս, որ նա թքած ունի երկրի վիճակի վրա». Ավետիք Իշխանյան
551
Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 16:48

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը. «ՊԱԼԱՏԱԿԱՆ ԴՀՈԼՉԻՆ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ կոչեցյալը, ցածրակարգ ռաբիսային քեֆ- «համերգում», երջանիկ դեմքով, ուրախ-ուրախ դհոլ է խփում։
Սա ցույց է տալիս այդ անձնավորության կրթական մակարդակը, անճաշակությունը, ավելին՝ այդ քեֆ-ուրախություններին երջանիկ դեմքով մասնակցելն ապացուցում է, որ նա թքած ունի երկրի վիճակի վրա։ Ահա այսպիսի պաշտոնյաներ են պետք այսօրվա Հայաստանին, վարչապետ կոչեցյալի ստրուկ, որևէ արժեհամակարգից զուրկ, անսկզբունք «դհոլչիներ»»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան