«Իրանը զգում է, որ ընդդեմ ԱՄՆ-ի՝ չի կարողանում շահել Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի համակրանքը և չափավորում է իր պահանջները». իրանագետ
![]() 234 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 20:24 Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Վիեննայի բանակցություններ-4: Իրանի միջուկային ծրագրի ռազմական օգտագործումը կանխելու համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի իրագործման փորձագիտական խմբերը շարունակում են իրենց աշխատանքը և ըստ երևույթին մոտենում են փոխզիջումային տարբերակի։ Իրանը զգում է, որ ընդդեմ ԱՄՆ-ի՝ չի կարողանում շահել Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի համակրանքը և չափավորում է իր պահանջները։ ԱՄՆ-ն ևս պատրաստվում է հրաժարվել մի շարք պատժամիջոցերից, որպեսզի ազատվեն Իրանի սառեցված գումարներից մեկ մասը և երկրի տնտեսությունը կարողանա շնչել։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար տիկին Լիզ Թրասը երեկ «Մեծ Յոթնյակ»ի նիստի ավարտին հատուկ հայտարարությամբ շեշտեց, որ․ «Սա Իրանի համար վերջին հնարավորությունն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի (ԱԽ) դրույթների վրա հիմնված լուրջ լուծումով բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար․․․ Մենք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ձեռք բերել։ Կարևոր է, որ նրանք գան բանակցությունների սեղանի շուրջ և լուրջ լինեն բանակցություններում»։ Իրանը չի ցանկանում է, որ իր խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ հասնի, որովհետև այնտեղի պատժամիջոցներն ավելի դաժան և միջազգային են լինելու։ Տարածաշրջանում ևս աշխույժ են պաշտոնատար անձանց փոխադարձ այցելությունները․ Սաուդական Արաբիայի թագաժառանգը Պարսից Ծոցի արաբական երկրներում է և պատրաստվում է «Պարսից Ծոցի համագործակցության» (Gulf Cooperation Council) Գագաթաժողովի բացման և մի աննախընթաց այցելությամբ Իրանի հարավային հարևան՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, է Իսրայելի վարչապետը։ (Լուսանկարներում ՄԲ արտգործերի նախարար Լիզ Թրաս և ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլիանով)»: Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
