«Ալեն Սիմոնյանի հայտարարությունները չեն խոչընդոտո՞ւմ գերիներին վերադարձնելուն». լրագրողը՝ Եղիշե Կիրակոսյանին
![]() 423 Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 15:36 Այսօր, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ալեն Սիմոնյանի հայտարարությունները չե՞ն խոչընդոտում գերիներին վերադարձնելու աշխատանքներին, Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Պարզ է, տարբեր մակարդակի հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ, բայց ամեն դեպքում մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք»: Նա նշեց, որ իրավական հարթությունում գերիների վերադարձի վերաբերյալ աշխատանքներն այս պահին էլ չեն դադարում, և զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ՄԻԵԴ շրջանակներում: Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աղմկահարույց հայտարարություն էր անում գերիների մասին. «Մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, սակայն այդ գերիներին ես համարում եմ, որ արդեն իրենք չկան... Գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ էն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն, որովհետև գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
