Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Բայդենին հաճոյանալու համար. #Вloomberg
![]() 1807 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 15:24 Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ, ինչպես նաև խոսել էր Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին: Bloomberg-ը մանրամասներ է ներկայացրել այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին: «Հոկտեմբերին՝ Հռոմում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը»,- գրել է պարբերականը՝ հավելելով, որ տեղեկությունն ստացել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից: «Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային բարելավել հարաբերությունները Վաշինգթոնի հետ, որոնք լարվել են՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ»,- նշված է հոդվածում: Bloomberg-ը հոդվածը վերնագրել է «Թուրքիան փորձում է կարգավորել Հայաստանի հարաբերությունները՝ Բայդենին հաճոյանալու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
