«Ադրբեջանը միջանցքի գաղափարն առաջ մղելու համար փաստացի նոր շանտաժի է դիմել». Տիգրան Աբրահամյան
![]() 522 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 13:48 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ադրբեջանը միջանցքի գաղափարն առաջ մղելու համար փաստացի նոր շանտաժի է դիմել՝ փորձում է «Լաչինի միջանցքի» հարցը վերադարձնել քննարկումների փուլ։ Ընդ որում՝ «Լաչինի միջանցքի» հարցը սահմանված և կարգավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն դա, կարծես, Ադրբեջանին քիչ է հուզում։ Նկատենք, որ մինչ այս պահը, միջանցք ստանալու համար Ադրբեջանը քննարկման տիրույթ էր վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհի հարցը՝ սպառնացել, որ միջանցքի չտրամադրման պարագայում անցակետեր կտեղակայի այդ ու Կապան-Ճակատեն ճանապարհին. վերջնարդյունքում ադրբեջանական անցակետեր տեղակայվեցին, ՀՀ-ի համար էլ ճանապարհը փակվեց։ Ու սա այն դեպքում, որ այդ ճանապարհի շահագործման, անվտանգության ապահովման և ՀՀ քաղաքացիների անխոչընդոտ երթևեկության վերաբերյալ 5-ամյա ժամկետով հուշագիր էր ստորագրվել։ Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների մեծ թվով բաղադրիչներ չեն հանրայնացվել և կուլիսային գործընթացներ են ընթանում, նույնիսկ եղած փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող «Լաչինի միջանցքի» թեման Ադրբեջանը բերել է օրակարգ և սպառնում է իր պահանջների չկատարման դեպքում, ճանապարհի հետ կապված կարգավորումներում, վտանգավոր փոփոխություններ իրականացնել։ Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում, ինչը հղի է աղետալի հետևանքներով։ Դե չասեմ, թե Ադրբեջանի հետ բանակցություններում կռացած, գլուխը ծուռ դիրք ընդունելուց բացի ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը՝ տարբեր տհասների համար քաղաքական կարիերա ստեղծելով, տարբեր պաշտոններում տեղավորելով և պարզապես պայքարող, սկզբունքային դեմքերի գրպանները քրեական գործեր գցելով»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
