«Սա հատված է Իլհամ Ալիևի հարցազրույցից»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 434 Շաբաթ, 18 դեկտեմբերի, 2021 թ., 18:48 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը գնա հարաբերությունների կարգավորման, առաջնորդի հանրային կարծիքը և համոզի, որ Հայաստանի համար զարգացման միակ ճանապարհը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Հայաստանը պետք է դառնա նորմալ հարևան և զերծ մնա տարածքային պահանջներից...», սա հատված է Իլհամ Ալիևի՝ իսպանական «El Pais» լրատվականին տված հարցազրույցից: Սա նույն Իլհամ Ալիևն է, որը ժամանակին հերոսացրեց քնած հային կացնահարողին, այն նույն Ալիևը, որը հայերին «շների պես» դուրս էր քշում Ղարաբաղից, դա նույն Ալիևն է, ով առավոտից երեկո տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ սուվերեն տարածքի, ընդհուպ մինչև՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Ալիևը, իհարկե, չի փոխվել, փոխվել է նրա քաղաքականությունը, քանի որ նա նպատակ ունի բթացնել հայ հասարակության զգոնությունը, խոստանալ զարգացում և հետո վերջնականապես կործանել հայոց պետականությունը: Ցավն այն է, որ մեզ մոտ հանրային ու քաղաքական մտքում չկա այս պարզ գիտակցումը, ընդհակառակը՝ որոշ շրջանակներ չգիտեմ հավատալով, թե այլ դրդապատճառներով ակտիվորեն քարոզում են, որ Ադրբեջանը փոխվել է և հնարավոր է խաղաղ ապրել: Հնարավոր չէ դա, քանի որ «խաղաղասեր» Ալիևը շարունակում է պետական մակարդակով ատելություն քարոզել հայի դեմ, ադրբեջանական դասագրքերում սովորեցնում են ատել հային և հավակնել Հայաստանի տարածքին: Սա է պարզ ու անհերքելի իրականությունը, իսկ Հայաստանում կան Ալիևի «խաղաղությանը» հավատացողներ և դրա քարոզիչներ, մինչդեռ Ալիևը կանգ չի առնի ոչ հերթական ցեղասպանության իրագործման, ոչ էլ այլ ոճրագործ քայլերի գնալու համար: Այս հարցում նա ունի Էնվեր փաշայի ոգին վկայակոչող Էրդողանի անթաքույց աջակցությունը...»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
