Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից». Ժաննա Ալեքսանյան

«Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից». Ժաննա Ալեքսանյան
286
Կիրակի, 19 դեկտեմբերի, 2021 թ., 16:22

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից, իր տեսակով և քաղաքային մշակույթով։ Ինձ համար իր կերպարով նա ներդաշնակ է մեր քաղաքի հետ։ Իհարկե, չէի մտածում, թե սա կարող էր պատճառ դառնալ նրանից հրաժարվելու համար։ Բայց գնալով ՔՊ թիմի անհանդուրժողականությունը մեծանում է և ցանկացած տարբերություն իրենց հետ անընդունելի է դառնում։ օրինակ, ինձ դուր է գալիս, որ Մարությանը շատ լուրջ չի վերաբերվում քաղաքապետի իր պաշտոնին։ Նա ինչ-որ մի լավ գործ անելիս ուզում է տեսնել երևանցիների ուրախությունն ու գնահատականը, ուզում է սիրված լինել և քիչ, թե շատ հաջողել է դրանում։ Ի դեպ նման մի հատկություն էլ Նիկոլ Փաշինյանի մեջ կար, բայց ընթացքում այն իսպառ վերացավ։ Նրան այլևս այդ սերը պետք չէ»:

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան