«Տարածքներ՝ մանկական Եվրոտեսիլում հաղթանակի դիմաց». Գեղամ Նազարյան
![]() 876 Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 11:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Տարածքներ՝ մանկական Եվրոտեսիլում հաղթանակի դիմաց։ Ժողովուրդը երջանիկ է, անգամ հուզված, անգամ արցունքներ աչքերին։ Ու ոչ ոք չհարցրեց թե... Գիտեմ, կասեք, թե ոչնչով չեմ ուրախանում, ամեն ինչի մեջ վատն եմ տեսնում, բայց սխալվում եք։ Ես ուրախանում եմ, երբ հաղթանակներն իրական են և ոչ թե դրված մկան թակարդում։ Ես ուրախանում էի, մեր իրական հաղթանակներով և ես շատ կուզեի, որ մենք միշտ այդ մրցույթում վերջին տեղը գրավեինք, միայն թե տղերքը մեր կողքին լինեին, Շուշին մերը լիներ, Կապանի ու Գորիսի գլխին թուրք չլիներ... Միամիտները կասեն՝ մի՞թե մենք չէինք հաղթի, եթե Շուշին մերը լիներ... Ուրախացեք։ Շարունակեք ուրախանալ իմ միամիտ ու ինքնաոչնչացման մեխանիզմը միացրած անհայրենիք ժողովուրդ։ Հ. Գ. Փաստորեն Աբգարս ու Հայկազս, Դավիթս ու Գևորգս, Շիրակս ու Կարենս, Արամս ու Մխիթարս էին խանգարում, որ ադրբեջանուհի փոքրիկ երգչուհին գրկի հայ երգչուհուն։ Վա՜խ, իմ միամիտ ժողովուրդ»: Աղբյուրը` Գեղամ Նազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
