Ինչո՞ւ հանվեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը․ «Իրավունք»
![]() 296 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 09:48 «Իրավունք» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի գլխավոր ինտրիգը, թերևս կուսակցության նոր գործադիր մարմնի ընտրություններն էին: Պարզվեց՝ ՀՀԿ ղեկավար կազմի շարքերից դուրս են մնացել պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԱԺ հինգերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր), տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրանց փոխարեն ՀՀԿ ԳՄ շարքերը կհամալրեն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, ՀՀԿ նախկին պատգամավորներ Մարգարիտ Եսայանը և Կարինե Աճեմյանը, որը նաև ղեկավարում է ՀՀԿ կանանց խորհուրդը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հատկանշական էր այն, որ ՀՀԿ-ականները կուսակցության նորընտիր ղեկավար կազմից միայն Հայկ Մամիջանյանին էր, որ դեմ ոչ ոք չէր քվեարկել, և ընտրվեց 520 կողմ ձայներով, մյուսները ստացան նաեւ դեմ ձայներ: Հիշեցնենք, որ ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնը ձևավորվելուց հետո՝ այն զբաղեցրեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա Վիգեն Սարգսյանը, որոնցից առաջինը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը, երկրորդը՝ գրեթե երեք տարի է, ինչ մեկնել է ուսման Միացյալ Նահանգներ ու այդպես էլ չի վերադարձել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
