«Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր մարզպետը բանակում չի ծառայել». Ոսկան Սարգսյան
![]() 570 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 12:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր մարզպետը բանակում չի ծառայել. Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել ՀՀ զինված ուժերում։ Գրավոր հարցում եմ ուղարկել մարզպետ Հ․ Ղալումյանին, իմանալու համար, թե նա ինչո՞ւ ժամկետային զինվորական ծառայության չի անցել։ 2020թ․ Արցախում պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից, կամավորագրվելու կոչից հետո Հայկ Ղալումյանի կոչով կամավորներից ստեղծվեց «Իջևան» կամավորական ջոկատը, որը մի քանի օր Տավուշի մարզի անտառներում պարապմունքներ անցկացնելուց հետո ո՛չ Արցախ մեկնեց, ո՛չ էլ Տավուշի մարզի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները պետական բյուջեից աշխատավարձեր ստացան 3 ամսվա համար։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված կենսագրության մեջ Հ․ Ղալումյանը ոչ մի բառ չի գրել իր կուսակցական պատկանելիության մասին, 2021թ․ սեպտեմբերին նա Դիլիջանում մասնակցել է ՔՊ Դիլիջանի տարածքային խորհրդի ստեղծման ժողովին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
