«Ինձ ապշեցնում է ՍԴ որոշումներն աբսուրդի հասցնելը»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 304 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 17:18 Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, քննվում էր Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ։ Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը։ «ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորի անձեռնմխելիության մասին: Դա ի՞նչ կապ ունի Արմեն Գևորգյանի հետ, նա պատգամավորական անձեռնմխելիությունից չի օգտվում, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս կապակցությամբ քննարկելու որևէ հարց չկա: Կոնտեքստից կտրել ՍԴ դիրքրոշումները և դա ներկայացնել որպես ԱԺ պատգամավորի գործունեության հնարավորությունները ցանկացած գնով անսահմանափակ դարձնելու միջոց, ճիշտ չէ»,- ասաց դատախազը։ «Ինձ ապշեցնում է ՍԴ որոշումներն աբսուրդի հասցնելը, անհեթեթ բաներ է ասվում․․․ Այս երկրի պարտականությունն է ապահովել Արմեն Գևորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստին: Ես ուղղակի զարմանումեմ այս ամեն ինչի վրա»,-անդրադառնալով դատախազի խոսքերին՝ ասաց Քոչարյանը։ Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, դատական նիստը հետաձգեց մինչև 2022թ հունվարի 18-ը, ժամը՝ 13.00-ն։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
