«Քաղաքապետարանում այսօր կա համակարգային կոռուպցիա՞»․ Պետրոս Ղազարյան
![]() 293 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 23:24 «Մենք կարդացինք ավագանու հայտարարությունը, որտեղ նշված է, թե ինչու են ուզում հեռանա Մարությանը։ Էնտեղ կարդացի, որ՝ «Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը»․ այսինքն՝ քաղաքապետարանում այսօր կա համակարգային կոռուպցիա՞»,- Հ1-ի տաղավարում, քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի հետ զրույցի ընթացքում, նման հարց բարձրացրեց հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը։ Պատասխանելով հարցին, Հ․ Սարգսյանն ասաց․ «Մենք Երևանում ենք բնակվում, և կարծում եմ, տարբեր խոսակցություններ և ասեկոսեներ կան։ Կարծում եմ՝ քանի մեր իրավապահ մարմինները որպես այդպիսին բացահայտում չեն արել, կարող ենք արձանագրել, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց կարծում եմ՝ պետք է բավականին փոփոխություններ իրականացնենք, որպեսզի, եթե դրանք բամբասանքներ են կամ իրականություն են, այդ մեխանիզմների միջոցով, այդ կոռուպցիոն սխեմաներն ընդհանրապես հնարավոր չլինի իրագործելու»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
