«ՀՀ-ում նախարարն ունենալու է եկամտի երկու հնարավոր աղբյուր». Արման Եղոյան
![]() 357 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 17:36 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարությանի փոխարեն ես մեր էնքան շատ բացթողումներ ու սխալներ կմատնանշեի, բայց խոսել նախարարի աշխատավարձից, ասել, որ տեխնոկրատը պիտի լավ վարձատրվի, իսկ 100 տեխնոկրատ ղեկավարող նախարարը՝ ոչ, դա էժանագույն պոպուլիզմ է։ Ուրեմն՝ իմացեք, առաջ էլ, հիմա էլ հետո էլ, Հայաստանում նախարարն ունենալու է եկամտի երկու հնարավոր աղբյուր՝ 1) անօրինական - սեփական բիզնես շահերի սպասարկում, իր ձեռքի տակով անցնող միլիոնավոր դոլարներից ատկատներ, ուղղակի կաշառքներ 2) օրինական - իր համար պետական բյուջեից դուրս գրված, թղթի վրա ֆիքսված ու բոլորի համար տեսանելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճար։ Հայաստանի պարագայում հեղափոխությունը հենց այն է, որ նախարարը պետական բյուջեից ստանում է իր աշխատանքի համար նախատեսված վարձավճարն ու չի գողանում պետական բյուջեով այլ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական գույք իրենով չի անում, չի չարաշահում իրեն վստահված պետական լծակն այլ եկամուտ ստանալու համար։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ՝ պարոն Մարությանի նոր քաղաքական թիմում քանի՞ հոգու ամսական եկամուտն է 1,5 մլն դրամից քիչ ու քանի հոգի է այդ թիմից պատրաստ լինելու ավելի ցածր աշխատավարձով նախարար աշխատել (պայմանով, որ արտերկրում վարձով տված բնակարաններից համարժեք եկամուտ չունենա)։ Մենք ունեցել ենք 500 000 դրամով աշխատող նախարարներ, տեսել ենք, թե ինչքան են նրանք նստում պետության վրա»։ Աղբյուրը` Արման Եղոյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
