Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալեն Սիմոնյանի, Արթուր Վանեցյանի ու գողականների մոռացված դաշինքը»․ Իոաննիսյան

«Ալեն Սիմոնյանի, Արթուր Վանեցյանի ու գողականների մոռացված դաշինքը»․ Իոաննիսյան
546
Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 23:24

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանի, Արթուր Վանեցյանի ու գողականների մոռացված դաշինքը
2018 թվականին Ալեն Սիմոնյանը և Դավիթ Սանասարյանը պատգաամվոր էին առաջադրվել Երևանի Կենտրոն-Էրեբունի շրջանների ընտրատարածքում:
Ալեն Սիմոնյանի շտաբի պետը Տիգրան Վանեցյանն էր՝ Արթուր վանեցյանի հարազատ կուզենը: Մեթոդները, որոնցով Էրեբունիում լավ ոտք դրած ու ԱԱԾ-ն հսկող Վանեցյանների գերդաստանն իրականացնում էր Ալեն Սիմոնյանի PR-ը, մեղմ ասած, կապ չունեին ժողովրդավարության հետ. «Վստրեչի Ապերն» ու Վանեցյանի շնորհիվ քրեական հետապնդումից խուսափած այլ գողականներ լծվել էին քարոզարշավին:
Այդ ընթացքում մի քանի անգամ Դավիթ Սանասարյանին խստորեն «հորդորում» են ինքնաբացարկով դուրս գալ մրցապայքարից, որ Ալեն Սիմոնյանը ավելի շատ քվե հավաքի:
Սանասարյանը, ինչպես գիտեք, դա չարեց: Չարեց ու մի քանի ամսից իր նկատմամբ ԱԱԾ-ի կողմից սկսվեց անհեթեթ քրեական հետապնդումը: Այդպես, երևի, Վանեցյան-Սիմոնյան զույգը վրեժ էին լուծում հեղափոխության առաջներդներից մեկից՝ Դավիթ Սանասարյանից»: