«Իրանի հետ մեր հարաբերությունների խորքում փոխադարձ հարգանքի վրա հիմնված կապերն են». Արմեն Սարգսյանի հարցազրույցը #ArabNews-ին
![]() 186 Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 18:28 Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան- Իրան հարաբերություններին վերաբերող հատվածը. Ֆայսալ Աբբաս - Դուք թագաժառանգի հետ հանդիպումների ժամանակ նշել եք, որ երկու երկրները ցանկանում են նայել դեպի ապագա: Մտահոգություններ են հնչում Հայաստանի և Իրանի միջև եղած լավ հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եք՝ դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և կապերի հաստատման համար: Նախագահ Սարգսյան - Ես հասկանում եմ Սաուդյան Արաբիայի մտահոգությունները: Սակայն Հայաստանը պետք է որոշումներ կայացնի, ընտրություն անի՝ հաշվի առնելով մեր երկրի յուրահատկությունները: Ինչպես նշեցի, մենք դեպի ծով ելք չունենք, չենք կարող մեզ թույլ տալ եղած 4 հարևաններից ևս մեկի հետ հարաբերությունների բացակայություն: Ֆայսալ Աբբաս - Հասկանում եմ, սակայն իմ հարցը ոչ այդքան երկուսի միջև ընտրություն կատարելու մասին էր, որքան այն մասին, որ այդ հարաբերությունների վերաբերյալ կան թյուրըմբռնումներ, տարակարծություններ: Այդ հարաբերություններն ամբողջությամբ ենթակառուցվածքային, էներգետիկ բնույթի՞ են, թե՞ ներառում են նաև ռազմական և անվտանգային քաղաքականություն: Նախագահ Սարգսյան - Առաջին հերթին, դրանք չեն ներառում ռազմական և անվտանգային ոլորտները: Այն, ինչ կատարվում է Հայաստանի հարավում, իհարկե, մտահոգում է Իրանին... Մենք փոխգործակցում ենք էներգետիկ ոլորտում, չնայած ծավալները մեծ չեն: Մենք գազ ներկրում ենք Ռուսաստանից և միայն մի փոքր մասն ենք ձեռք բերում Իրանից, փոխարենը՝ նրանց վաճառում ենք էլեկտրաէներգիա: Այս ոլորտում շատ ավելի խորը հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ, «Մասդար»-ը նոր արևային համակարգ է կառուցում Հայաստանում, Շարժայից դեպի Երևան չվերթներ են լինելու: Կարծում եմ՝ մեր հարաբերությունների հիմքում ընկած են պատմական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: Ֆայսալ Աբբաս - Ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում նրանց միջամտության մասին. խոսում էին, որ նրանք լուռ աջակցել են Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմում, սահմանին զորավարժություններ էին իրականացվում: Դա չի՞ ենթադրում ենթակառուցվածքային և էներգետիկ հարաբերություններից անցում կատարել այլ մակարդակի: Նախագահ Սարգսյան - Նրանք միջամտություն չեն ունեցել Հայաստանում, և դա նրանց որդեգրած քաղաքականությունն է: Եթե նրանք իրենց սահմաններում վտանգ են տեսել, ապա դա նրանց ներքին խնդիրն է: Բայց կան նաև շատ այլ հարցեր, որոնց կարող եք ուշադրություն դարձնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկրորդ պատերազմում Թուրքիան ամբողջությամբ աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Իրանը չէր մասնակցում: Իսկ Ռուսաստանը կար և փորձում էր միջնորդ լինել և, ի վերջո, նրան հաջողվեց հակամարտող կողմերին բերել հրադադարի և այսօր էլ փորձում է լուծել հետպատերազմյան շատ խնդիրներ: Եվ կրկին, Իրանն այստեղ բացակայում է: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
