Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայկական պետականությունը զիջում է այն ամենը, ինչ պահանջում է թշնամին»․ Ս․ Հասրաթյան

«Հայկական պետականությունը զիջում է այն ամենը, ինչ պահանջում է թշնամին»․ Ս․ Հասրաթյան
283
Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 00:18

Իսրայելի վարչապետերից, կարծեմ, Գոլդա Մեիրն էր ասել՝ «Մենք ուզում ենք ապրել, իսկ արաբներն ուզում են, որ մենք մեռնենք... Մոտեցումների այս տարբերությունը փոխզիջման որևէ հնարավորություն չի թողնում...»
Եթե ասվածը տեղափոխենք հայ-ադրբեջանական (թուրքական) հարաբերությունների տիրույթ և սթափ վերլուծենք մեր շուրջ տեղի ունեցող ոչ հայանպաստ զարգացումների դինամիկան, ապա մտածելու ընդունակ մարդու համար հասկանալի կդառնա, որ հայկական պետականությունն այսօր հայտնված լինելով հենց այդ վիճակում, առանց որևէ դիմադրության զիջում է այն ամենը, ինչ պահանջում է թշնամին...
Հ.գ.- Իսրայել պետությունը, որը ստեղծվելով 1948 թվականին ընդամենը 14 հզ. քառ. կմ տարածքի վրա և շրջապատված լինելով արաբական աշխարհի իրեն թշնամի երկրներով, կարողացավ ոչ միայն տասնամյակներ շարունակ պատերազմել վերջիններիս դեմ և, ի հաշիվ նրանց տարածքների, ընդլայնել սեփական կենսատարածքը, այլև դառնալ ու առայսօր մնալ ամենազդեցիկ ռազմաքաղաքական դերակատարներից մեկը ոչ միայն իր տարածաշրջանում... Դա նրան հաջողվեց և շարունակում է հաջողվել, որովհետև չի հոգնում ցանկացած գնով ( առաջին հերթին՝ ուժի և խելքի համադրմամբ) իր հետաքրքրությունները պաշտպանելուց...»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան