«Ադրբեջանցիները քննարկում են, թե ինչ տարածքներ է Հայաստանն իրենց զիջելու մոտ ապագայում». Կարեն Հեքիմյան
![]() 711 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 21:18 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով քննարկում են, թե ինչ տարածքներ է Հայաստանն իրենց զիջելու մոտ ապագայում նախատեսվող դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում: Քննարկումից պարզ է դառնում, որ վերջիններս ոչինչ չեն «մոռանալու»: Խորհրդային տարատեսակ որոշումներ են ի հայտ բերում, գյուղեր, ավաններ, տարածքներ, արոտավայրեր, դաշտեր և, նույնիսկ այգիներ և բանջարանոցներ են հիշատակում: Ի տարբերություն՝ հայերն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Արցախը նաև ադրբեջանցիներինն է, Շուշին դժգույն է և դժբախտ, պետք է լինի ճանապարհ, գերիները վերադարձվել են ոչնչի դիմաց և այլն: Իսկ ապշեցուցիչն այն է, որ ադրբեջանցիներն ու հայերը միահամուռ չեն խոսում Արծվաշենից: Էլ 1926թ. քարտեզից են խոսում, էլ 1969թ. քարտեզից, էլ՝ 1974թ., էլ՝ 1982թ.: Սակայն Արծվաշենից ոչ մի խոսք: Ադրբեջանցիների լռությունը հասկանալի է, հայերինը՝ ոչ: Ի՞նչ ասեմ: Ախր, բան էլ չկա ասելու: Մնում է, որ «Կարս», «Իգդիր», «Սուրմալու», «Կիլիկիա», «Վան», «Բիթլիս» ռեստորանային համալիրների շարքը համալրենք «Արծվաշեն» ռեստորանային համալիրով, հավաքվենք այնտեղ, քեֆ անենք և երգենք «Հասնինք Սասուն, մտնինք Վան» հայրենասիրական երգը: Ի դեպ, ի տարբերություն մյուս ռեստորանային համալիրների, «Արծվաշեն» ռեստորանային համալիրը հնարավոր է, որ չհասցնենք Երևանում կառուցել: Փոխարենը, այն կկառուցենք Գլենդելում կամ Օդեսայում»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
