«Արցախի նախագահ կոչվածը լավ կլինի կարդա ԱՀ Սահմանադրությունը». Էդգար Ղազարյան
![]() 2531 Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 13:48 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահ կոչվածը, եթե նոր է հասկացել, թե ով կարող է հանդես գալ Արցախի ժողովրդի անունից, լավ կլինի, թեկուզ մի անգամ կարդա Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և հասկանա, որ ինքն այդ պետության տարածքային ամբողջականության երաշխավորն է, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, խախտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արցախի դատախազությունն այլ բան չունի անելու, քան շտապ կարգով հարուցել քրեական գործ և, Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համագործակցության իրավական շրջանակներում, դիմել Հայաստանի դատախազությանը՝ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանին և դհոլ-զուռնայով հանձնել Արցախի իրավապահների տնօրինությանը։ Եթե այդ պարզ տրամաբանական և օրինական գործընթացը չեն անելու, ապա ավելի լավ երգիչներ ու գուսաններ կգտնվեն երգեր երգելու և տաղեր ասելու համար»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
