«Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել»․ ԵՄ դեսպանի ուղերձը՝ հայ ժողովրդին

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Ամանորին ընդառաջ ուղերձ է հղել․
«Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։ Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել։
Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի անունից՝ կարող եմ հավաստիացնել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ։
ԵՄ-ն արագ արձագանքեց Հայաստանի և նրա քաղաքացիների հրատապ կարիքներին Քովիդ-19 համավարակի ժամանակ։ Մոտ 100 մլն արժողությամբ «Թիմ Եվրոպա» փաթեթը տրամադրվեց ոչ միայն Կառավարությանը բյուջետային աջակցության ձևաչափով, այլև ավելի քան 3000 անապահով տնային տնտեսություններին նպատակային սոցիալական օգնության միջոցով։ Մենք դյուրին դարձրեցինք առցանց կրթությունը 350 երեխայի համար և աջակցություն տրամադրեցինք ավելի քան 1000 փոքր ու միջին բիզնեսի՝ օգնելով նրանց մշակել նոր թվային մոտեցումներ։ Հիվանդների բժշկական խնամիքի համար կարևոր բժշկական սարքավորումներ տրամադրվեցին հիվանդանոցներին և լաբորատորիաներին։
ԵՄ անդամ պետությունների հետ միասին մենք շարունակեցինք աջակցություն տրամադրել տարածաշրջանում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը։ ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում աջակցության ցուցաբերման միջոցով։ Սիրելի՛ հայաստանցիներ, Հուսով եմ, որ նոր տարին կլինի խաղաղ և որ կվերգտնեք ձեր ուժը հանուն ձեզ, ձեր սիրելիների և Հայաստանի։ Թող Նոր տարին բոլորիս դարձնի ավելի լավը և ավելի տոկուն, և հուսով եմ՝ ավելի պայծառ օրեր կգան։
Շնորհակալություն»:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
6218:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
14314:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
17811:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
18210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11609:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10809:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13301:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14000:24