«Մեր պետության և անվտանգության գլխավոր երաշխավորը եղել և մնում է հայկական բանակը». Տաթևիկ Հայրապետյան
![]() 435 Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 17:12 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Անցնող 2021 թվականին հակառակորդ պետության բռնապետ Ալիևը աչքի ընկավ մի շարք նոր հայտարարություններով՝ միտված հայի, հայ ժողովրդի և հայկական պետության դեմ ատելության խորացմանն ու նոր տարածքային պահանջների առաջ քաշմանը: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝ ի հավաստիք այն պնդումներիս, որ միակողմանի խաղաղություն կառուցել հնարավոր չէ, իսկ Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ խաղաղություն կառուցել, պետական մակարդակով քարոզվող հակահայկական ատելությունը, մեր սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներն ու սադրիչ գործողությունները դրա վառ ապացույցն են: . «Մենք այսօր ազատ Ղարաբաղում ենք: Մենք այսօր ազատ Զանգեզուրում ենք: Մենք ենք այս հողի տերերը: Մենք վերադարձել ենք մեր հողերը և հավերժ կմնանք այստեղ՝ որպես այս հողի տերեր» . «Նրանք միշտ կապրեն պարտված ազգի և պետության խարանով» . «Մենք ցույց կտանք ամբողջ աշխարհին, թե ում ենք դաս տվել մենք, թե ինչպիսի սատանայական չարիքից ենք ազատել մեր տարածաշրջանը» . «Այսօր ադրբեջանցի ժողովուրդն ապրում է որպես հաղթող ժողովուրդ։ Այսօր ադրբեջանական պետությունն ապրում է որպես հաղթող պետություն։ Այսուհետ մենք միշտ ապրելու ենք որպես հաղթական ազգ և հաղթական պետություն» . «Սա հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ» . «Նրանք փախան ճագարների պես, մենք ոչնչացրեցինք նրանց, մենք ոչնչացրեցինք նրանց հերոսներին: Մենք փրկեցին տարածաշրջանը ֆաշիստներից և վայրենիներից: Թող ոչ ոք դա չմոռանա» . «Մեր հերոսական զինվորներն ու սպաները ևս մեկ անգամ թշնամուն ցույց տվեցին ադրբեջանական ժողովրդի մեծությունը» . «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը» . «Մենք վերադարձանք որպես հերոսական ժողովուրդ՝ որպես հաղթական պետություն։ Մենք թշնամուն դուրս շպրտեցինք մեր հայրենի հողերից: Մենք գրողի ծոցն ուղարկեցինք այսպես կոչված «Արցախի հանրապետությունը»» . «Ես ասում եմ, եթե ինչ-որ մեկը Հայաստանում մտածի վրեժի մասին, նրանք կառերեսվեն մեր երկաթյա բռունցքի հետ»: Հ. Գ. Այսքանից հետո ավելի քան հստակ է՝ մեր պետության և անվտանգության գլխավոր երաշխավորը եղել և մնում է հայկական բանակը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
