«Ալիևի զառանցանքներին պատասխան տրվելո՞ւ է, թե՞ ոչ». Նորայր Նորիկյան
![]() 377 Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 19:00 «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի նման մեծամիտ ու ամբարտավան մարդու զառանցանքներին պատասխան տրվելո՞ւ է, թե՞ ոչ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ երկրի կրթության նախարարությանը կարգադրել է պատրաստել և իրականացնել միջոցառումների ծրագիր՝ կապված Իրիվանի ուսուցչական սեմինարիայի 140-ամյակի հետ: Ալիևն ընդգծել է, որ «Իրիվան քաղաքը վայելում էր ամենախոշոր գիտական, լուսավորչական և մշակութային կենտրոններից մեկի փառքը, որտեղ պատմականորեն ապրել է ադրբեջանցի բնակչություն: Քաղաքում ձևավորվել է չափազանց հարուստ գիտական-մշակութային միջավայր, որը պատկանել է ադրբեջանցի ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ այս մեծամիտ ու ամբարտավան, զավթիչի հոգեբանությամբ տառապող մարդու զառանցանքներին, ի վերջո, պատմական, գիտական, ակադեմիական, քաղաքագիտական, ինչպես նաև քաղաքական ամենաբարձր մակարդակով պատասխան տրվելո՞ւ է, թե՞ ոչ։ Լա՛վ, որքա՞ն կարելի է հանդուրժել սրանց նենգափոխման ու զավթման քաղաքականությունը։ Անցած տասնամյակներում մենք անլուրջ վերաբերվեցինք սրանց զառանցանքներին, իսկ նրանք արդեն մտածում են Երևանը գրավելու մասին․․.»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
