«Հայ փախստականների իրավունքների մասին ո՞վ պետք է հոգ տանի». Նարինե Դիլբարյան
![]() 320 Կիրակի, 02 հունվարի, 2022 թ., 10:48 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Պարզվում է՝ Փաշինյանի բարձրաձայնմամբ, պաշտոնական Բաքվի ու թուրքամետ այլոց ջանքերով արդեն պետք է սկսվի ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձն Արցախ: Բաքվում հայտարարում են, թե իրենց մոտ շուտով կսկսի գործել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Իսկ ողջ Ադրբեջանի, սկսյալ Բաքվից ու Գանձակից, Սումգայիթից մինչև բռնազավթված Շահումյանի, Գետաշենի, Հադրութի և Շուշիի... հայ փախստականների իրավունքների մասին ո՞վ պետք է հոգ տանի: Ինչպես արդարացի նշում է Ադրբեջանահայերի միության նախագահ Գրիգորի Այվազյանը՝ ադրբեջանցիների մասին հոգ տանելուց առաջ անհրաժեշտ է բոլոր միջազգային ատյաններում բարձրացնել այն հարցը, որ բնիկ հայ բնակչությունը վաղուց ի վեր ապրել է Ադրբեջանին ենթակա ներկայիս տարածքներում և միմիայն էթնիկ զտումների՝ ցեղասպանության արդյունքում է վտարվել իր բնակավայրերից: «Դրա մասին մենք պետք է խոսենք, թե ավելի քան կես միլիոն հայության հետ ի՞նչ է եղել Ադրբեջանում։ Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է եղել նրանց ունեցվածքի հետ, որը տարբեր հաշվարկներով՝ հասնում է մինչև 100 մլրդ դոլարի։ Ի՞նչ է եղել հայերի պատմամշակութային ժառանգության հետ, մեր հայկական գերեզմանների հետ»,– արձանագրել է Այվազյանը։ Այս գերկարևոր և հրատապ հարցերը ներկայումս իրեն ՀՀ կառավարություն համարող կուսակցության օրակարգում ինչո՞ւ տեղ չեն գտնում.... ինչ ազգային խտրականություն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության 7-րդ կետի առումով. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո».....»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
