«Եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, «սև կարապը» կգա»․ Գալուստ Սահակյան
![]() 717 Կիրակի, 02 հունվարի, 2022 թ., 11:12 Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է 2021 թվականը։ «Լավ բաներ չեմ կարող առաջադրել։ Մեր պետությունն անիշխան պետություն է այսօր, մեզ աշխարհի որևէ պետություն չի կարողանում որպես իշխանություն ունեցող պետության վերաբերմունք ունենալ։ Մենք կորցրել ենք ամեն ինչ և մենք կարծում ենք, որ Հայաստանն ինքնիշխան պետություն պետք է լինի, և մեր ամբողջ պայքարն այդ ճանապարհով է գնում։ Երբեմն-երբեմն միտքն այն է, որ ընդդիմությունը գալիս է, որպեսզի իշխանություն վերցնի, բայց այսօր իշխանություն վերցնելու խնդիր գոյություն չունի, այսօր մենք պետք է կարողանանք ապահովել մեր ազգի հետագա ճակատագիրը, պետք է ինքնիշխան լինենք, ինչպես որ մինչև 2018 թիվը եղել ենք, և ընտրությունն այնպիսին է, որ կոնկրետ ես և իմ ընկերները հավատում ենք դրան և գնում ենք այդ ճանապարհով։ Անընդհատ խոսում են Նիկոլ Փաշինյանից։ Մենք այսօր գիտենք Նիկոլ Փաշինյանի դրվածքը, մենք ոգևորված ենք մե՛ր խոսքով և մե՛ր դրվածքով, այսինքն՝ ոչ թե Հայաստանի սահմանները կամ Արցախը պետք է հանձնենք թշնամուն, այլ գտնում ենք, որ բոլոր հնարավորությունները կան, որ որոշակի դիվանագիտական աշխատանքից հետո որոշ առաջադիմություն ունենանք, և պետք է ասեմ հետևյալը՝ դրանից հետո ավելի ամուր հիմքեր կունենանք ու կկարողանանք այն խնդիրները, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հետ կամ Ղարաբաղի հետ կամ Հայաստանի հետ, լուծենք, դրանք բոլորը լուծման արժանի են։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի պայմաններ ստեղծել, որ մեր ժողովուրդը կամ մեր ազգի ներկայացուցիչները կարողանան այդ հիմունքներով ոտքի կանգնել, եթե կկանգնեն, կարծում եմ՝ ժամանակի մեջ այդ բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ եթե ժողովուրդը չկարողանա կանգնել, կարծում եմ՝ կգա «սև կարապը»։ Մշտապես հարցնում են՝ ի՞նչ է դա նշանակում, ժպտալով ասեմ, որ ես էլ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում»,- ասել է Սահակյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
