«Տոնոյան դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա». Աննա Մկրտչյան
![]() 1749 Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 14:18 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է. «տոնոյան դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա: Չէր հավատում ոչ թե պատերազմական գործողությունների հետևանքները տեսնելով, այլ չէր հավատում, որովհետև Հայաստանում կազմակերպված իշխանազավթմանը մասնակցային օժանդակություն էր դրսևորել, ինչն էլ անձեռնմխելիության յուրատիպ զգացողություն էր տվել: Սակայն, անհայրենիք նիկոլն ամեն անգամ ապացուցում է, որ իրեն հանցակցելը միայն «օգտագործել ու շպրտել» տրամաբանության մեջ է: դավիթը լավ չի հասկանում, որ եթե բանակը նիկոլի համար դարձրեց «կլուբնիկ» համտեսելու տաղավար, ապա իրեն էլ կդարձնեն ցուցանմուշ 44-օրյա իրականության վերջնական կոծկման համար: Իսկ դավիթի բոլոր քայլերը, ներառյալ վերջին հարցուպատասխանն անգամ կամքի նշույլներ չեն արտացոլում: Վերջինս անհայրենիքին ասում է, արագ կարգավորի հարցերս, թե չէ կարող եմ ասել, որ բանակի «կլուբնիկն» այդքան էլ համեղ չէր: Միաժամանակ տեղ թողնելով, թե միշտ էլ կարող է ասածներին ավելացնել «մեր վարչապետը տեղյակ չի» հիմարությունը: Իսկ իրականությունն այն է, որ ոնց իր ժամանակ էր ամեն ինչից տեղյակ, այնպես էլ հիմա: Նոր պատերազմ, նոր տարածքներն էլ, ոչ այլ ինչ էր, քան Արցախը Հայաստան է և վերջ, սկսում ենք զրոյական կետից, յոթ նոր սկզբունքներ, օպերատիվ կապ ալիևի հետ, վերելակային պայմանավորվածություններ և նմանատիպ այլ հայտարարությունները, որոնք միայն նպատակ ունեին կազմակերպելու Արցախի հանձնումը: Իսկ էս նկարը նաև քո պատկերն ա: Բարոյալքված, զինվորական հագուստով մարդիկ պարում են իրենց հայրենիքն ու հայրենակիցներին կործանած դավաճան տականքի հետ: Հ. Գ. Ալկոհոլը վնասակար է առողջությանը, իսկ նիկոլի հետ օգտագործածը՝ կործանարար»: Աղբյուրը` Աննա Մկրտչյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
