«Ինչո՞ւ Նիկոլ Անհողն այս փաստաթղթերը չի օգտագործում հօգուտ Արցախի և Հայաստանի». Գագիկ Համբարյան
![]() 371 Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 21:42 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ Նիկոլ Անհողն այս փաստաթղթերը չի օգտագործում հօգուտ Արցախի և Հայաստանի. 2021-ի վերջին Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Անհողը բեմադրված մամլո ասուլի ժամանակ արցախյան վերջին պատերազմում սեփական պարտությունը նախկինների վրա բարդելու նպատակով կրկին առաջ բերեց կեղծ տեղեկություններ, որոնց վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել, շինծու և թրքամետ թեզեր, դիմեց մանիպուլյացիաների և ՄԱԿ ԱԽ-ի կողմից 1993-ին արցախյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերը մեկնաբանեց հակահայ տեսանկյունից, որի մասին Բաքվում նույնիսկ չէին էլ երազում... Պետական մտածելակերպից զուրկ Նիկոլ Անհողը, ում համար վարչապետի աթոռն ամենաթանկն է այս կյանքում և որի համար նա պատրաստ է ամենանողկալի արարքների, ժամանակին՝ 2019-ի հոկտեմբերի 11-ին, ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը վերջինս նվիրեց Մինսկի խմբում ՌԴ նախկին դեսպան Վլադիմիր Կազիմիրովի 2009-ին հրատարակված «Мир Карабаху» գիրքը, որտեղ հեղինակի կողմից հրապարակվել են շատ հետաքրքիր փաստաթղթեր և ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ժամանակին ճանաչել Արցախի դե ֆակտո անկախությունը և հակամարտության կողմ լինելը... Հավելեմ, որ նույն Կազիմիրովը բավական մանրամասն մեկնաբանել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1993-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընդունված 4՝ 882, 853, 874, 884 բանաձևերը և հերքել դրանց ադրբեջանամետ լինելու փաստը՝ դրանով նաև հերքելով Նիկոլ Անհողի թրքամետ «զառանցանքներն» այդ մամլո ասուլիսի ժամանակ... Կապիտույլանտ Նիկոլը, թրքամետ հիմարություններ արտաբերելուց առաջ, հայ-ադրբեջանական սահմանազատման հիմքում վարչատարածքային բաժանման օրենքը մեջբերելուց առաջ, որը տարրական ապուշություն և անգրագիտության ապացույց է, պետք է Բաքվի կողմից Արցախի դե ֆակտո ճանաչման փաստն ապացուցի և դրա համար օգտագործի Պուտինին նվիրած գրքից փաստեր... Օրինակ՝ 1993թ. սեպտեմբերի 3-ի Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի No171 հրամանն է, որով նա Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադին Ջալիլովին լիազորում է բանակցություններ վարել Ադրբեջանի անունից ԼՂՀ հանրապետության հետ... Այո՛, հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ... Սա ապացույց է այն բանի, որ Բաքուն դեռ 1993-ին դե ֆակտո ճանաչել է Արցախի անկախությունը՝ ընդունելով, որ այն ԼՂՀ է... Կամ 1993 թվականի օգոստոսի 7-ի No12-130 հրամանը, որով Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար և Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևը, հենց իր ստորագրությամբ ու նախագահի աշխատակազմի բլանկով, լիազորում է Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին 5 օրվա ընթացքում կազմակերպել Ադրբեջանի և ԼՂ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում... Ու այսպիսի փաստաթղթերը, որով Բաքուն անմիջական դիմում է Արցախի ներկայացուցիչներին բազմաթիվ են... Հավելեմ, որ Նիկոլին ծնկի բերած և նվաստացրած Իլհամ Ալիևը շատ ծանր է տանում դրանց հանրայնացումը... Բայց Նիկոլ Անհողը Բաքվի իշխանավորների այս «վրիպումները» չի տեսնում և չի օգտագործում Իլհամ Ալիևի դեմ... Սակայն, մեծ հաճույքով կեղծիքներ է հորինում, թե ինչպես են վարչատարածքային բաժանման մասին օրենքով իբր ձևավորել հայ-ադրբեջանական սահման, որն իրականում սուտ է... Ճղճղում է ինչ-որ ապացույցներ ներկայացնել նախկինների դավաճանության մասին, բայց մինչ օրս որևէ փաստ չի ներկայացրել... ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևերը հակահայ և ադրբեջանամետ տեսանկյունից է մեկնաբանում, որը հերքվում է նույնիսկ Կազիմիրովի և շատ շատերի կողմից... Կապիտուլյանտ Նիկոլի հակահայ և հակահայաստանյան թեզերը և հայտարարությունները վտանգավոր են և կործանարար մեզ համար...»: Աղբյուրը` Գագիկ Համբարյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
