Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Տոկաևը կարող է հայտնվել Կարեն Կարապետյանի կարգավիճակում»․ Ս․ Սուրենյանց

«Տոկաևը կարող է հայտնվել Կարեն Կարապետյանի կարգավիճակում»․ Ս․ Սուրենյանց
402
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 18:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Տոկաևը կարող է հայտնվել Կարեն Կարապետյանի կարգավիճակում
Նախագահ Տոկաևը Ղազախստանում տեղի ունեցող հեղափոխական զարգացումներն առայժմ փորձում է հարմարեցնել իր օրակարգին՝ ազատվելով Նազարբաևի կադրերից ու ազդեցությունից։ Բայց գոյություն ունի հավանականություն, որ նա կարող է հայտնվել Կարեն Կարապետյանի կարգավիճակում, որը դեմ չէր Սերժ Սարգսյանի հեռացմանը՝ նրա տեղը զբաղեցնելու նպատակով, բայց, ի վերջո, դարձավ փողոցի հիմնական թիրախներից մեկը»։