Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նոր Մակունցը որպես դեսպան՝ Մոսկվայում»․ Ոսկան Սարգսյան

«Նոր Մակունցը որպես դեսպան՝ Մոսկվայում»․ Ոսկան Սարգսյան
228
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 18:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նոր Մակունցը որպես դեսպան՝ Մոսկվայում
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հիմք ընդունելով՝ հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մասին։ Վ․ Հարությունյանը դիվանագիտական կրթություն և դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, նա 1978 թ.-ին ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, 1991 թ. -ին՝ մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Սանկտ-Պետերբուրգ) և Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա)։ Վ․ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնավարելու ժամանակ ոչ մի ձեռքբերում չի ունեցել, նրա հրամանով Սյունիքում առանց կռվի տարածքներ են հանձնվել։ Ի՞նչ արժանիքների համար է Վաղոն Մոսկվայում դեսպան նշանակվել ։ Լ․ Մակունցին ԱՄՆ-ում, Վ, Հարությունյանին Ռուսաստանում դեսպան նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը խաչ քաշեց աշխարհի երկու կարևոր կենտրոններում Հայաստանի դիվանագիտական աշխատանքի վրա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան