Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կրեմլի արձագանքը կարծես թե նշանային է»․ Հ․ Բադալյան

«Կրեմլի արձագանքը կարծես թե նշանային է»․ Հ․ Բադալյան
352
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 18:54

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Կրեմլի արձագանքը կարծես թե նշանային է, համենայն դեպս թողնում է այդ տպավորությունը՝ Պեսկովը ասում է, որ աջակցում են Ղազախստանի նախագահին և Ղազախստանն ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել ներքին խնդիրները:
Այդ ֆոնին, Տոկաևը անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինում է Նազարբաևին և հայտարարում, թե կոշտ է գործելու:
2018 թվականին ԱՄՆ այցի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱՄՆ նախագահ Թրամփին հորդորում էր լինել Ղազախստանի կողքին և իրենց մենակ չթողնել: Պուտինն, ըստ երևույթին, չի մոռացել դա»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան