Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեր ռևանշիստները չեն հասկանում, որ ղազախ ժողովուրդն ուզում է ազատվել իր քոչարյանասերժական հանցավոր ռեժիմից»․ Լյովա Եղիազարյան

«Մեր ռևանշիստները չեն հասկանում, որ ղազախ ժողովուրդն ուզում է ազատվել իր քոչարյանասերժական հանցավոր ռեժիմից»․ Լյովա Եղիազարյան
503
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 20:18

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Մեր ռևանշիստներին, նրանց վարձկան քաղաքագետներին, թուլափայ փախցնողներին ոգևորել են Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը;
Սրանք ընդամենը պետք է հասկանան, որ հայ ժողովուրդն իր նազարբաևներին մերժել ու իր հեղափոխությունն արդեն արել է։
Սրանք չեն հասկանում, որ ղազախ ժողովուրդն ուզում է ազատվել իր քոչարյանասերժական հանցավոր ռեժիմից։
Սրանք չեն ընկալում, որ իրենց մտադրությունները հակահեղափոխական, հակաժողովրդական են և ժողովուրդը երբեք չի գնա հակահեղափոխականների հետևից;
Սրանք մշտապես պիտի հիշեն լրագրողի հարցը իրենց շեֆին, թե այդ ի՞նչ էիք արել, որ ժողովուրդն այսքան մեծ արհավիրքից հետո ձեզ ձայն չտվեց;
Իսկ սրանց ստնտուն կմկմաց ու ոչինչ չպատասխանեց, որովհետև իր՝ երկրին բերած արհավիրքն անչափելի է»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան