«Հայաստանը կայսերական թրաֆիքինգի պարզունակ զոհ է»․ Կարեն Անտաշյան
![]() 261 Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 19:06 Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ոք այդպես էլ չի ուզում ընդունել, որ Հայաստանի քաղաքական ինքնիշխանությունը կրճատվել է մինչև խիստ լոկալ ու մանր խնդիրներ, օրինակ՝ գյուղի էս նրբանցքը ասֆալտել, թե էն, անգամ ոչ՝ էս գյուղը ասֆալտել, թե՝ էն։ Հիմա բոլորն էնպիսի հիասթափությամբ են Նիկոլին քննադատում, ասես, նա լրջորեն գցել-բռնել, վերլուծել, կշռադատել ու որոշում է կայացրել Ղազախստան զորք ուղարկել ՀԱՊԿ-ի դրոշի տակ, թե՝ չուղարկել։ Զանգել են, ասել են ինչ անի՝ արել է։ Ձեր բոլոր վերլուծություններն ու կանխատեսումները էդ պարզունակ էմոցիոնալ մակարդակից վեր փորձեք կառուցել։ Հայաստանը կայսերական թրաֆիքինգի պարզունակ զոհ է ու ճակատագրի դժկամությամբ աշխարհի ամենաթույլ, ամենահետամնաց, ամենահեղհեղուկ ու միևնույն ժամանակ ամենահավակնոտ ու ագրեսիվ կայսրության, որի շուրջ աշխարհաքաղաքական ականները շարունակ պայթում ու պայթում են։ Բայց նաև, էս ասածս ոչ մի կերպ չի արդարացնում բոլոր մանր ու մեծ կամակատարներին ու վասալներին, ովքեր ընտրում են դահիճի ձեռքում գործիք լինելու իրենց թշվառ ճակատագիրը»։ Աղբյուրը` Կարեն Անտաշյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
