«Արդյո՞ք այս մարդը մոռացել է իր իսկ անցած ուղին». Զառա Հովհաննիսյան
![]() 431 Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 17:18 Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ՀՀ վարչապետը շնորհավորեց Լուկաշենկոյին, երբ Բելառուսի փողոցները լցված էին ցուցարարներով, որոնց դեմ կիրառվում էին բռնի ճնշման մեթոդներ, բելառուսները զարմացել էին։ Ասում էին՝ ախր ինքն է նույն խաղաղ ոչ բռնի պայքարի մեթոդով եկել, ո՞նց է շնորհավորում նրան, ում ժողովուրդը չի ընդունում։ Երբ ՀՀ վարչապետը Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված բողոքի ակցիաները ճնշելու նպատակով նախաձեռնեց ՀԱՊԿ միավորումներ մտցնել, ղազախներն ապշեցին, թե ախր հենց Փաշինյանն այդպիսի իրադարձությունների ակտիվ մասնակից է եղել, ոչ մեկ անգամ։ Ի դեպ, եթե հիշենք 2008 թվականը, ապա Երևանի փողոցներում ևս խաղաղ ցուցարարներին զուգահեռ գործում էին թալանող և վառող կազմակերպված բրիգադներ, որոնց հղում տալով այդ ժամանակվա վարչախումբը՝ հայտարարում էր, թե ցուցարարները բռնարարքներ են իրականացնում։ Դա լիովին նույն ձեռագիրն է, որը տարբեր երկրներում իրագործվում է։ Ռեժիմները ժողովրդի հետ վարվում են անմարդկային կերպով՝ ճնշելով բոլոր ազատությունները, հարստահարելով և հարստանալով, իսկ ընդվզող ժողովրդին հետո անվանելով դրսի ուժերի կողմից հրահրված, միաժամանակ ձևավորելով հրոսակախմբեր, որոնք կվարկաբեկեն շարժումները՝ գործելով թալանի ու բռնության դիրքերից։ Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք այս մարդը, որը շնորհավորում է Լուկաշենկոյին, զորք է մտցնում Ղազախստան, մոռացել է իր իսկ անցած ուղին՝ 2008-ի մարտի 1-ից մինչև 2018-ի մայիսի 8-ը, և էլ ինչ կարելի է սպասել նրանից։ Արդեդն որևէ բանի վրա չեմ զարմանում, ու դա շատ վատ է»։ Աղբյուրը` Զառա Հովհաննիսյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
