«Հայաստանը զրկվել է մանևրելու հնարավորությունից»․ Կարպիս Փաշոյան
![]() 570 Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 23:54 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը զրկվել է մանևրելու հնարավորությունից, քանի որ ջախջախվել է պատերազմում։ Իսկ ջախջախվել է, քանի որ չի իրագործել Լավրովյան խաղաղ կարգավորման պլանը։ Սա շատ կոնկրետ պատճառահետևանքային շղթա է, ինչին հաջորդում է մյուս տրամաբանական շղթան․ բոլոր այն կուսակցությունները, քաղ․ գործիչները, վերլուծաբանները, մտավորականները, որոնք ժամանակին դեմ են եղել Լավրովյան պլանին, Նիկոլ Փաշինյանից խաղաղ կարգավորում չեն պահանջել, ծափահարել են պատերազմ հրահրող հայտարարություններին, այսօր բարոյական իրավունք չունեն քննադատել նրա արտաքին քաղաքականությունը և միջազգային պարտավորությունների իրագործումը։ Իսկ չունեն, որովհետև նրանք բոլորը հանցակիցներ են և այս կամ այն չափով կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Հայաստանի այս ծանր իրավիճակի համար։ Տարրական բարեվարքությունը ենթադրում է, որ գոնե պետք է հրապարակային ափսոսանք հայտնեն կամ էլ գոնե հասկանան իրենց մոլորությունը։ Հ․Գ․ Նորից եմ կրկնում Հայաստանը անելիք չունի Ղազախստանում, սա ընդամենը իմ ցանկությունն է, բայց իրականության մեջ հասկանում եմ, որ անհրաժեշտության դեպքում հայոց այրուձին կուղարկվի նաև Կուբա և մենք ոչինչ չենք կարող փոխել։ Մնում է միայն ծիսակարգային դատապարտումը, այն էլ խղճի դեմ մեղք չգործելու համար»։ Աղբյուրը` Կարպիս Փաշոյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
