Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի 75%-ն օկուպացված է թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից»․ Արման Աբովյան

«Արցախի 75%-ն օկուպացված է թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից»․ Արման Աբովյան
633
Շաբաթ, 08 հունվարի, 2022 թ., 19:48

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Հուսամ՝ հայ ղազախագետ֊վերլուծաբանների բազմահազարանոց բանակը չի մոռացել որ...
1-Արցախի 75%-ն օկուպացված է թուրք֊ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից։
2-Հայաստանի ինքիշխան տարածքի որոշ հատվածները նույնպես օկուպացված են թուրք֊ադրբեջանական տեռորիստական ուժերի կոզմից։
3-Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը պատրաստվում է ֆաշիստական Ադրբեջանի հետ միասին՛ փաստացի լեգատիմացնել երկրորդ արցախյան պատերազմի հայակործան հետևանքները՝ անվանելով այդ հակահայկական և ապազգային գործընթացը «դելիմիտացիա֊դեմարկացիա»։
4-Հայաստանի Հանրապետության իշխանությունները «խաղաղության դարաշրջանի» պատրվակով փաստացի թույլ տվեցին, որ ֆաշիստական թուրք֊ադրբեջանական ուժերը իրենց ռազմական հենակետերը տեղադրեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։
5-Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրկին շինծու, սուտ և ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ պատրաստվում են ինչ֊որ խիստ կասկածելի «բանակցությունների» Թուրքիայի հանցագործ, հակահայ և ֆաշիստական իշխանությունների հետ։
... ու էլի լիքը սենց բաներ»:

Աղբյուրը`   Արման Աբովյան