«Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացրեց»․ Անդրանիկ Թևանյան
![]() 352 Շաբաթ, 08 հունվարի, 2022 թ., 17:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ Իսկ եթե լուրջ, ապա ՀՀ–ն, հայտնի հանգամանքներից ելնելով, չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ կոնսենսուսային որոշման կայացմանը՝ զորք մտցնել Ղազախստան, բայց պետք է ձեռնպահ մնար հայկական զորախումբ ուղարկելուց՝ կրկին հայտնի հանգամանքներից ելնելով։ ՀԱՊԿ որոշմանն «այո» ասելով՝ մենք կօգնեինք Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ–ին, իսկ զորախումբ չուղարկելով մենք կպատասխանեինք Ղազախստանի նախագահ Տոկաևին՝ 44–օրյա պատերազմի հետ կապված իր հակահայկական պահվածքի պահով։ Բայց ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացրեց։ Նա քծնելուց ու «մտնելուց» քծնում ու «մտնում» է մինչև վարդապետի խազը։ Տվյալ դեպքում՝ մինչև Կրեմլի «պադվալի» վերջին աստիճանը։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2008–ին «Մարտի 1» կազմակերպած, 10 մարդու մահվան պատճառ դարձած ու 2018–ին փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն, դեմ է ղազախական նիկոլներին և ղազախական «Մարտի 1»–ին։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
