«Թուրքիան Ղազախստանում ուշացավ». Հակոբ Բադալյան
![]() 550 Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 17:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հետաքրքիր է՝ Կիրգիզիայի նախագահը կարճատև արձակուրդ է վերցրել և չի մասնակցում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների առցանց հանդիպմանը: Հունվարի 11-ին Ղազախստանում սպասվում է թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտգործնախարարների հավաք, որը Թուրքիայի նախաձեռնությունն է: Մինչ այդ՝ հունվարի 6-ին, Էրդողանն իր նախաձեռնությամբ կապվել էր կազմակերպության անդամ երկրների նախագահների հետ, այդ թվում՝ Կիրգիզիայի և Ուզբեկստանի: Ուզբեկստանը ՀԱՊԿ անդամ չէ: Հետաքրքիր է՝ Կիրգիզիայի նախագահի չմասնակցելը հունվարի 10-ի ՀԱՊԿ վեհաժողովին, Էրդողանի՞ «ջանք» ու «դեմարշն» է: Թուրքիան Ղազախստանում ուշացավ, բայց Էրդողանը փորձում է կամաց-կամաց հասնել: Ընդ որում՝ կարծես թե այդ գործին ներգրավվում են ռուսական մեդիա-փորձագիտական դաշտում գործող այն շրջանակները, որոնք Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ պայմանավորածության «ապոլոգետներն» են, որոնք սկսում են շրջանառել միտք, թե Ղազախստանում Պուտինն ու Էրդողանը կարող են գտնել պայմանավորվածության եզրեր: Այդտեղ, իհարկե, միայն թուրք-ադրբբեջանական վարձավճարների հարցը չէ: Այդ խնդրով մտահոգ են ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի ազդեցիկ շրջանակներ, որոնց համար ամերիկա-ռուսական ինտենսիվ բանակցությունն անկասկած մտահոգիչ է: Որքան էլ պրոպագանդայի մակարդակով առկա է ավանդական «բրավադան», այդուհանդերձ նրանք ներքին իրողություններին ծանոթ լինելով պատկերացնում են, որ ամերիկա-ռուսական պայմանավորվածությունը կարող է ներառել ներռուսական ստատուս-քվոյին վերաբերող հարցեր: Ավելին, այդ հարցերին անդրադառնալու համար Պուտինին նույնիսկ կարող են տալ, այսպես ասած, արտաքին դաշտի որոշ ուղղություններում դիրքերն ամրացնելու վերահսկելի քարտ-բլանշ, հետո ներսի վերաբերյալ պարտավորություն-պայմանավորվածության անցնելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
