«Այստեղ կա մի մեծ բացթողում»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի բաց նամակը՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Հարգելի տիկին Ավանեսյան,
այսօր տեղեկացա Ձեր հրամանի մասին, համաձայն որի ս. թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Այստեղ կա մի մեծ բացթողում: Ես և իմ ընտանիքի անդամները պատվաստված ենք: Հարց է առաջանում. ինչո՞ւ այս երկար ցուցակում չկա հանրային տրանսպորտը: Ո՞վ է ասել, որ Ձեր կողմից նշված վայրերը վտանգավոր են այցելուների համար, իսկ, օրինակ, ավտոբուսը կամ մետրոն, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորությունը շատ ավելի փոքր է, վտանգավոր չեն: Ինչու պետք է ես, իմ ընտանիքի անդամները և մեր հասարակության բոլոր այն անդամները, ովքեր պատվաստված են վտանգեն իրենց առողջությունը հանրային տրանսպորտում, որտեղ որևէ հսկողություն չկա (խնդրում եմ PR նպատակով ամիսը մեկ նկարահանվող հեռուստառեպորտաժները օրինակ չբերեք): Եթե այս ցուցակի մեջ չավելանա հասարակական տրանսպորտը, ապա, համաձայնեք, որ հրամանը կկրի ֆորմալ բնույթ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, կլինի հերթական ՁԵՎԱԿԱՆ միջոցառումը, կառավարության նիստերին «գալոչկա» դնելու համար:
Հարգանքով՝ ՀՀ շարքային պատվաստված քաղաքացի Կարեն Քոչարյան»:

«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
18Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
57Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
66Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
71Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
83Երեկ, 22:06
Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը
87Երեկ, 21:42
Ֆրանսիայում երկօրյա բողոքի ցույցերի վնասը գնահատվում է 207 միլիոն եվրո
132Երեկ, 21:24
«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք՝ ինչպես մեզ պահել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
94Երեկ, 20:36