Դատախազությունը Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք չի հայտնաբերել
![]() 709 Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 20:00 Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը: Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանն ասել է, որ դրանք թողնվել են անհետևանք: «Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ |
ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները
5501:24Հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի զինծառայող
11500:36Ուկրաինան սկսել է Խարկովի մարզի 325 բնակավայրի բնակիչների տարհանումը
9500:26Կիևը 1 տրիլիոն դոլար է պահանջել Ուկրաինայի վերականգնման համար
12600:14Զելենսկին հրաժարվել է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
136Երեկ, 23:56Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահի» «գլխավոր հրետանավորին»
140Երեկ, 23:44«Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ-ի գործընկերներին». Էդմոն Մարուքյան
121Երեկ, 22:54«Նախկին դատախազն ասաց՝ իրենց համար հիմքն էական չէ, եթե կա ցուցում». Նաիրի Հոխիկյան
128Երեկ, 22:42