Ինչից են նեղվել իշխանամերձ շրջանակների որոշ ներկայացուցիչներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են նաև ներհայաստանյան քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Բնականաբար, հնչում են ամենատարբեր գնահատականներ՝ հատկապես կապված ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու և այդ հարցում Հայաստանի ղեկավարության որոշումների և քայլերի հետ: Սակայն այստեղ ոչ պակաս էական է իշխանական և մերձիշխանական ուժերի ներկայացուցիչների պահվածքը:
Նախ՝ պետք է արձանագրել, որ նշյալ իրադարձություններին բավական ակտիվ ու զգայուն արձագանք տվեցին հատկապես, այսպես կոչված, «արևմտյան» ՀԿ-ներն ու քաղաքական դաշտի արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք գրեթե բոլորն էլ անթաքույց «նիկոլամերձ» են։
Ուշագրավ է, որ այդ շրջանակները ավելի հանգիստ ընդունեցին պատերազմը, կապիտուլյացիան, հսկայական տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, սակայն մեծ աղմուկ բարձրացրին ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի իշխանության դիրքորոշման հետ կապված, քանի որ հիանալի առիթ էր ստեղծվել հակառուսական և հակաՀԱՊԿ-ական հիստերիայի նոր ալիք ապահովելու համար։
Մյուս կողմից՝ շատ հետաքրքրական է, եթե չասենք՝ խորհրդանշական, նույն այդ շրջանակների որոշ ներկայացուցիչների ցավագին արձագանքը այն կարծիքների հետ կապված, թե Ղազախստանում կատարվածում առկա են թուրքական հետք և պանթուրքիստական ծրագրի տարրեր։ Ստացվում է՝ Հայաստանում կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք խիստ վիրավորվել են նման պնդումներից, ավելին՝ նրանցից ոմանք անգամ պահանջում են ապացույցներ և փաստեր՝ կատարվածի մեջ թուրանական հետք ցույց տալու համար։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Մոդուլային ատոմակայանը, մեծ հավանականությամբ, մեզ չի հերիքելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1415:06
«Մինչև ՀՀ-ի՝ սանկցիաների տակ հայտնվելու ռիսկը, մենք Իրանի հետ կմնանք զուտ բարեկամական տրամաբանության մեջ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2714:54
«Հեքիաթների նոր շարան է բստրում»․ Արթուր Դանիելյան
4414:36
«Սահմանադրական երաշխիքների ետևում թաքնված որոշ մարդիկ պաշտպանում են ոչ թե պետությունը, այլ իրենց ընկերներին՝ կոռուպցիոն կլանների անդամներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4614:18
«Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը»․ Ագնեսա Խամոյան (լուսանկար)
5414:00
«Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը»․ Խալաֆ Խալաֆով
9013:54
«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:31
«Կառավարության փիառ-միջոցառումների իրական հետևանքները»․ Դավիթ Գալստյան
5613:30