Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   -9 °C

«Պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է»․ Արա Զոհրաբյան

«Պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է»․ Արա Զոհրաբյան
124
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 23:48

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է նախատեսել: Նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է շատ մարդ պատվաստել քովիդի դեմ:
Արդյոք այդ պատվաստանյութերը մարդկանց օգնում են: Արդյոք այդ պատվաստանյութերից անդառնալի վնասներ չեն առաջանում կամ չեն առաջանա ապագայում: Արդյոք ճիշտ է մասսայական պատվաստումների ենթարկվելը: Սրանք հարցեր են, որ յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է ինքն իրեն տա: Իսկ այս հարցերը գոնե պետք է առաջանան, քանի որ որևէ պատվաստանյութ գրանցված չէ: Գրանցված չէ, որովհետև չի անցել փորձարկումների բոլոր փուլերը:
Հիմա ձեզ կներկայացնեմ վիճակագրական որոշ տվյալներ:
‼ Արաբական Միացյալ Էմիրություններում պատվաստվել է բնակչության 99 տոկոսը (1-ին դեղաչափով, 92% 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 09.01.2022թ. գրանցվել է վարակման 2759 դեպք, իսկ 12.01.2022թ.՝ մահվան 4 դեպք:
‼ Կանադայում պատվաստվել է բնակչության 84 տոկոսը ( 78% 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 01.01.2022թ. գրանցվել է վարակման 46.118 դեպք, իսկ 12.01.2022թ.՝ մահվան 124 դեպք:
‼ Միացյալ Թագավորությունում պատվաստվել է բնակչության 76 տոկոսը (70 % 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 31.12.2021թ. գրանցվել է վարակման 188.508 դեպք և մահվան 203 դեպք:
‼ Հայաստանում պատվաստվել է բնակչության 32 տոկոսը (25 % 2 դեղաչափով): Հայաստանում վարակի նվազման միտում կա: Օրինակ՝ 13.01.2022թ. գրանցվել է վարակման 298 դեպք և մահվան 4 դեպք:
Դուք տեսաք, որ 99 տոկոս պատվաստված Արաբական Միացյալ Էմիրություններում, 84 տոկոս պատվաստված Կանադայում, 76 տոկոս պատվաստված Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի վարակման դեպքերն աճում էին, այնինչ 32 տոկոս պատվաստված Հայաստանում նվազում էին:
Արդյոք սա ևս մեկ անգամ չի խոսում այն մասին, որ պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է: Հետևությունները դուք արեք:
✅Ուզում եմ հիշեցնել, որ պատվաստանյութերի համար թեև քաղաքացին չի վճարում, բայց վճարում է պետությունը՝ մեր հարկերի հաշվին:
✅Ուզում եմ հիշեցնել նաև, որ՝ 2022թ. հունվարի 17-ին ժամը 16:00-ից հանրահավաք ենք կազմակերպել Առողջապահության նախարարության շենքի մոտ գտնվող Գարեգին Նժդեհ արձանի հարակից տարածքում:
✅Ազատ կամք նախաձեռնությունը պայքարում է պատվաստման պարտադրանքի դեմ: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի պատվաստվի, թե՝ ոչ»: