«Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին՝ ԱՄՆ-ին»․ Ալբերտ Բաղդասարյան

ԱԺԲ խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը գրել է. «Ալիևի մեսիջը
Պուտինի հովանավորությամբ Հայաստանին պարտության մատնելուց հետո, Արևմուտքի հետ պատերազմ սկսելու նախաշեմին Ալիևն այցելում է Ռուսաստանի թշնամի Ուկրաինա, հայտարարում, որ ճանաչում է Ղրիմը, որպես Ուկրաինայի անբաժան մաս։
Ի՞նչ է ասում Ալիևը։
Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ-ին, որ ինքը ճանաչում է արևմուտքի կանոններն ու շահերը, որ ինքը այդ քաղաքականության, այդ շահերի աջակիցն է։
Որ ինքը Արևմուտքի դաշնակիցն է։
Ճիշտ ժամանակին։
Արցախի հարցը լուծելուց, արևմուտքի ու Չինաստանի ուլտիմատումներից հետո Ղազախստանից Պուտինի պոչը քաշելուց, արևմուտքի հետ Ռուսաստանի թշնամացման պիկին։
Իսկ Հայաստանի նախորդ 30 տարվա բոլոր իշխանավորներին, դրանց բոլորի աջակիցներին՝ այսինքն ռսաքոծ զանգվածին, տալիս է քաղաքականության մաստեր կլաս։
Սովորե՛ք, ա՛յ Հայաստանի ռսաքոծ իշխանություններ ու նույնպիսի ընդիմադիր զանգված»։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
9601:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9500:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
108Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
128Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
108Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
307Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
189Երեկ, 17:24