«Սահմանադրությունից կհանեն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, պետական-ազգային շահերը սպասարկող ձևակերպումները». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք…
Կապիտուլյանտ ռեժիմն ազդարարել է սահմանադրական «բարեփոխումներ» իրականացնելու մասին։
Իսկ ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը։
Կառավարման համակարգի փոփոխություն՝ կպնդեն շատերը։
Ամենևին դա չէ կապիտուլյանտ ռեժիմի գլխավոր նպատակը։
Կա կարծիք, որ սրա նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է և «նոր»՝ Չորրորդ «Հանրապետության» դարաշրջանի ազդարարում։
Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությունից հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, պետական-ազգային շահերը սպասարկող ձևակերպումները։
Դրան զուգահեռ կարող է ընթանալ ՀՀ օրհներգի և ՀՀ զինանշանի/չեմ բացառում՝ առանց Արարատ լեռան/փոփոխման գործընթաց, որի արդյունքում դե յուրե ավարտված կհամարվի Ինքնիշխան Հայաստանի դարաշրջանը։
Այս սցենարը բացառել չի կարելի։
Իսկ որպեսզի այն կյանքի չկոչվի, պետք է ոչ թե ընդդիմությունն «իրար վրա բոչկա գլորի», այլ հասկանա՝ «Զատկից հետո ներկած ձուն այլևս ոչ մեկին պետք չէ»։

«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն (տեսանյութ)
110:18
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
3509:36
Արցախի հայաթափման 3-րդ տարելիցն է
2209:06
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
5808:24
«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
11600:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
11000:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
12000:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
11300:06