#COVID_19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն. COVID-19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա
Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով՝ ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունն առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա:
Համալսարանականների փոխանցմամբ՝ առվել տարածված, ինչպես նաև, առողջապահության համակարգի բնականոն գործունեության պայմաններում վաղ հայտնաբերման ենթակա կյանքում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված I-II փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով ցածր է 2019թ. (50.4%) և 3%-ով 2016թ. տվյալներից:
Տվյալների համաձայն՝ աճել են III և IV փուլերում հայտնաբերված հիվանդության տեսակարար կշիռը, մասնավորապես՝ III փուլում են հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ IV փուլում՝ 32.6%-ը, որը բարձր է 2019թ. ցուցանիշից, սակայն, այնուամենայնիվ, ավելի ցածր է 2016-2018թթ. տվյալներից:
Հիվանդության I-II փուլերում հայտնաբերումը, 2020-ին նախորդ տարվա նկատմամբ առավել մեծ անկում է արձանագրել վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով:
Կարևոր է իրազեկ լինել, որ վերոնշյալ քաղցկեղի տեսակները հանդիսանում են այն հիվանդությունները, որոնք հնարավոր է վաղ հայտնաբերել, զանգվածային սքրինինգների և թիրախային հետազոտությունների միջոցով:
Հարգելի՛ քաղաքացիներ, գիտնականները պնդում են՝ շարունակե՛ք պահպանել հակահամաճարակային կանոնները, մի՛ խուսափեք պատվաստվելուց»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
7212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
167Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
256Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
68119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106413.08.2026, 13:12