Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանը՝ Վալերի Պեկրեսի մասին Ալիևի հայտարարություններին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի մասին։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ալիևի խոսքերը վերաբերում են Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, և դրանք «ձևով ու էությամբ անընդունելի են»։
Ժան-Իվ Լը Դրիանը հավելել է, որ այս մասին արդեն տեղեկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախ կատարած իր այցի վերաբերյալ արձագանքին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։
Ալիևն ավելի վաղ ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
8415:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
181Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
181Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
179Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
166Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
25211.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
50711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
48511.11.2026, 18:55