Ով է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»:
Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ:
ԱՆ-ն չի պարզաբանել նաև՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար: Ավանեսյանը մինչև վերջին պահը չի գաղտնազերծել նաև, թե ովքեր, ինչ մասնագետներ են ներկայացված եղել «թվերը շտկող» հանձնաժողովում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերին, երբ խնդրի մասին բարձրաձայնում էր Թագուհի Թովմասյանը, Ավանեսյանը նշում էր, թե հանձնաժողովն արդեն իսկ ձևավորվել ու քննում է անճշտությունները: Նմանատիպ պատասխան տիկին նախարարը նաև վարչապետ Փաշինյանին էր տալիս, բայց արդեն 2 ամիս անց: Ստացվում է՝ 2 ամիս շարունակ նա բոլորին համոզել է, թե մահվան թվերի անճշտությունն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել ու գործ է անում, սակայն մինչև այս պահն այդպես էլ չի հստակեցրել՝ հանձնաժողովն, ի վերջո, երբ ու ինչ կազմով է ստեղծվել ու գործել: Երկու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունների հակասությունը նաև Գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում, ու երեկ տարածած հաղորդագրությամբ ԱՆ-ն, ասես գլխին գալիքը գիտակցելով, փորձում է կանխարգելել դատախազության կողմից մատնանշվելիք հավանական բացթողումներն ու հարցապնդումները:
Հարց է նաև, թե կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի անճշտության մասին նախարարությունն ինչու չէր խոսում դեռ մեկ տարի առաջ, երբ 2021 առաջին ամսիներին ՊՎԾ-ն հրապարկել էր իր վիճակագրությունը, ու արդեն այդ ժամանակ հստակ էր՝ մահվան թվերի հետ ինչ-որ բան այն չէ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
7212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
167Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
256Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
68119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106413.08.2026, 13:12