Որոնք են «Օմիկրոն» շտամի ախտանշանները

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են՝
. կոկորդի ցավ,
. քթից արտահոսք,
. չոր հազ
. գոտկատեղի ցավ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը:
Ուստի, Առողջապահության նախարարությունը կոչ է անում մեկ օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները»:

«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
187Երեկ, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
36810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
70407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
70007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
66607.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
92303.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
77503.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
97601.09.2026, 20:42