«Ալիևը կա՛մ փորձում է մեղմել Պուտինի դժգոհությունը, կա՛մ միջնորդական առաքելություն է իրականացնում». Հակոբ Բադալյան
![]() 285 Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 14:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուկրաինա այցելելուց հետո Ալիևը զանգահարում է ՌԴ նախագահ Պուտինին և հեռախոսազրույց ունենում նրա հետ: Ալիևը կա՛մ փորձում է մեղմել Պուտինի հնարավոր դժգոհությունը, կա՛մ պարզապես իրականացնում է միջնորդական առաքելություն: Երկրորդ դեպքում մեծ է հավանականությունը, որ նա իրականում միջնորդ է Էրդողանի և Պուտինի միջև՝ ուկրաինական հարցում: Հատկանշական է, որ Պուտին-Ալիև խոսակցության ֆոնին Էրդողանի խորհրդական Քալընը հայտարարում է, թե Պուտինին ու Զելենսկուն Էրդողանը հրավիրել է Թուրքիա հանդիպման: Սրան զուգահեռ տեղի է ունենում Բլինքեն-Լավրով հեռախոսազրույց, իսկ ԱՄՆ նախագահի խոսնակը հայտարարում է, որ այժմ այն փուլում են, երբ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: Բլինքենն ու Լավրովը պայմանավորվում են այս շաբաթ հանդիպել Ժնևում, համարելով, որ «ավելի լավ է դեմ առ դեմ հանդիպումը»: Արդյո՞ք դա կարող է նշանակել, որ Ժնևում քննարկվելու են դետալային փաստաթղթեր, ինչի համար էլ «ավելի լավ» է դեմ առ դեմը: Այս իրավիճակում, իհարկե, Ալիևն ունի այլ մտահոգություն և Պուտինի հետ շփումներն անկասկած ունեն նաև Թուրքիայից անկախ նպատակ: Եթե ԱՄՆ ու Ռուսաստանը որևէ շոշափելի բան համաձայնեցնեն, Թուրքիան որոշակիորեն կմնա խաղից դուրս: Ալիևը պետք է հոգ տանի իր մասին և դրա համար է Պուտինի հետ զրույցում Ղազախստանի թեմայով «երկուստեք գոհունակություն հայտնում, որ իրավիճակը հաջողվեց կայունացնել ՀԱՊԿ միջամտությամբ»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
