«Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում. «Ժողովուրդ»

ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական համանուն խմբակցության, առաջիկայում կակտիվանա ու նոր գործընթացներ կսկսի: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Ռ. Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել:
«Եկեք ժամկետներով չխոսենք, որովհետև ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թեժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի ավարտին էլ էին խոսում դիմադրության, շարժման մասին: Այդ շարժումն ավելի հզորացնելու աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչության, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հավաքագրում»,- նշեց նա: Հարցին՝ այսինքն՝ ուժերն են ի մի բերում արդյոք, լակոնիկ պատասխանեց՝ այո:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
600:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
3100:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
7700:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
62Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
80Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
96Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
82Երեկ, 22:42
«Վտանգ, որը չի շրջանցում մեզնից ոչ մեկին». Դավիթ Դավթյան (տեսանյութ)
66Երեկ, 21:42